Apple ընկերությունը պլանավորում Է թողարկել iPhone 8՝ 5.8-դյույմանոց OLED-էկրանով: Այս մասին գրել Է Nikkei Asian Review-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Նոր iPhone-ը, որը կներկայացնեն արդեն այս աշնանը, կթողարկվի երեք կոնֆիգուրացիաներով. երկու մոդելները LCD-դիսփլեյով և մեկը՝ 5.8-դյույմանոց OLED-Էկրանով»,- ասված Է վերլուծաբանների հաշվետվության մեջ: Ըստ որում ավելի վաղ Nikkei-ի աղբյուրները նշել են, որ հեռախոսի մեծ տարբերակը կստանա 5.5-դյույմանոց Էկրան:
Փետրվարի վերջին հաղորդվել Էր, որ iPhone 8-ը կզրկվի Lightning-ի հարակցիչից և դրա փոխարեն սմարթֆոնը կստանա USB Type-C երկկողմանի 24-հպումային հարակցիչը, որն ստանդարտ Է շատ այլ սարքերի համար: