ՀՀ կառավարությունը Ոստիկանությանը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ՝ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման գործընթացը պատշաճ ապահովելու նպատակով: Այդ մասին հարցն ընդգրկված է գործադիրի մարտի 9-ի նիստի օրակարգում:
2017 թվականի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրական գործընթացում Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների մատնահետքերն էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով ՀՀ ոստիկանությանը պահուստային ֆոնդից կհատկացվի 3 մլն դրամ:
Ծրագրային բազայի նպատակն է պահանջվող ձևաչափով արտահանել ընտրողների մատնահետքերը կամ մատնահետքերի ձևանմուշները ՀՀ ոստիկանության տիրապետման տակ գտնվող ՀՀ բնակչության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տվյալների բազայից: