Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր՝ մարտի 8-ին, ծաղիկների գները հասնում են աստղաբաշխական գումարների: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել՝ այսօր որքան արժեն ամենաէժան և ամենաթանկ ծաղկեփնջերը:
Ծաղկի սրահներում գները տատանվում են. ծաղկեփունջ կարելի է գնել 2 500 դրամից սկսած մինչև 100 000 դրամի սահմաններում: Ծաղկի սրահներից մեկում ամենէժան ծակեփունջն արժե 15 000 դրամ, իսկ ամենաթանկը՝ 70 000, ուրիշներում՝ 2 500-35 000, 6 000-10 000, 10 000-50 000: Վարդի մեկ հատը կարելի է գնել 1500 դրամով, հոլանդական վարդը՝ 2000-3500-ի սահմանում, կակաչը՝ 1000 դրամով:
Բազմաթիվ են ծաղկային կոմպոզիցիաները, որոնց գները նույնքան բազմազան են, որքան ծաղիկներինը, սակայն առավել ճաշակով ձևավորված կոմպոզիցիաների գները սկսում են մոտ 10 000 դրամից:
Այս օրը, մյուս օրերի համեմատ, ծաղկի գները դառնում են աստղաբաշխական, թեև մեզ հետ զրույցում ծաղկավաճառները փորձում էին վստահեցնել, որ իրենց մոտ գներն անփոփոխ են: Հարցվածներից միայն մեկը նշեց, որ մյուս օրերի համեմատ՝ այսօր ծաղկի գները բարձրացել են. «Մի փոքր բարձրացել են գները, բայց տարբերությունը շատ չնչին է»:
Ծաղկի սրահների աշխատակիցները վստահեցրին, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերն այս օրերին պահանջարկ ունեն:
Ներկայացնում ենք ծաղկի սրահներից մեկում ծաղկեփնջերի գները.
68 500
61 500 դրամ
24 500 դրամ
69 500 դրամ
15 000 դրամ