«Արցախի Հանրապետության բանակը ներգրավված չի եղել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած հետընտրական դեպքերին»,-այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
Հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված հոդվածների մասին, և արդյոք անօրինական է համարում 0038 հրամանը, Հակոբյանն ասաց.
«Իրավաբանությունից հեռու եմ: Տեղյակ չեմ: Ես Արցախի պաշտպանության նախարարն եմ եղել։ Ես զինվորական եմ»,-նշեց նա: