Ինչպես ֆիքսել է ԼՈւՐԵՐ.com-ի տեսախցիկը, Արմավիր քաղաքի մշակույթի տունը վերածվել է ՀՀԿ-ի նախընտրական շտաբի։
Մեր թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ մշակույթի տան տնօրենից, ով, հավանաբար, նաև շտաբի պետն էր, սակայն վերջինս խուսանավում էր լրագրողների հետ շփումից։ Վերջինս անգամ չներկայացավ, միայն մշակույթի տան ռեժիսորն էր «կտրիճ Դավո» խաղում ու պաշտպանում իր ղեկավարին։
Մեզ հետ զրույցում մշակույթի տան տնօրենն ասաց, որ ինքը վերադաս մարմին ունի ի դեմս քաղաքապետի, ով էլ իրեն ուղիղ հրահանգ է տվել։