Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 10-ին միաձայն դատապարտել է խաղաղապահների կողմից սեռական բնույթի հանցագործությունները' մատնանշելով այն պատասխանատվությունը, որը կրում է պետությունն իր զինծառայողների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «պետությունները պետք է ժամանակին և պատշաճ կերպով պատասխանատվության ենթարկեն անձանց, ովքեր մեղավոր են սեռական շահագործման և անարգանքի համար»: Գլխավոր ասամբլեան կարևորել է միջազգային համագործակցությունն այս հարցում: