Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանին հաջողվի Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ վերջինը Մոսկվայի համար լիովին հասկանալի և կանխատեսելի դառնա, ապա դա կարող է Հայաստանի շահերից բխել. «Որովհետեւ ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք: Վստահ չեմ, թե դա որքան արագ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Թուրքիայում: Սակայն ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Մենք խաղաղ մարդիկ ենք, բայց մեր զրահագնացքը…»:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը լինել. «Երևանին և Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Եվ կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»:
Վիգեն Սարգսյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ: