Մարտի 13-ին, ժամը 16:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պ. Ադամյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է տան (մոտ 40 քմ, կառուցված 1928 թ., հողաշեն) արտաքին պատից մոտ 6 քմ հատված:
Տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: