Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին և դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Պարտություն կրեցին 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց իտալացուն, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն առավելության հասավ Իսրայելը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:
Վաղը ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 56 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: