ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ առաջիկա հինգ տարիների իր պաշտոնավարումը շարունակելու հնարավորության մասին հարցին: Մասնավորապես, մարտի 18-ին Դիլիջանում ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վարչապետը համոզված, որ «Հանրապետական» կուսակցության՝ կառավարություն ձևավորելու պարագայում ինքն առաջիկա հինգ տարիներին կշարունակի լինել ՀՀ վարչապետ:

 

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ ես չէ, որ պետք է դա ձեզ երաշխավորեմ, այլ դուք պետք է այդ շանսը տաք: Դրանից հետո միայն ինձանից կպահանջեք»,-ասաց Կարեն Կարապետյանը: