Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից այսօր հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի Հաց բերողին (Արթուր Սարգսյանին) Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորելու պահանջի վերաբերյալ։
«Այնտեղ չկան այլ հուղարկավորություններ։ Ես որպես պաշտպանության նախարար համարում եմ, որ չի կարելի Եռաբլուրը խառնել որևէ այլ թեմայի հետ՝ անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներ: Հատկապես, երբ կա հարցի քաղաքական բնույթ, Եռաբլուրը չպետք է քաղաքականացվի»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին ու նրան Եռաբլուրում հուղարկավորելու պահանջին'ընդգծելով.«Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը, միշտ էլ ցավալի է»:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ, վերջինս Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած մարդն է: