ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում Սերժ Սարգսյանի 2021թ-ի հունիսի 6-ին Ջերմուկում ունեցած իր ելույթից տեսանյութ է հրապարակվել:

«Երբ որ մենք փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից զորակոչված զինվորները, այդ թվում` Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Պաշտպանության բանակում, ծառայելով Ղարաբաղում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի սահմանները, պաշտպանում են նաև Հայաստանի սահմանները...
 
Հիմա վստահ եմ` դուք բոլորդ էլ դրանում համոզվել եք. սյունեցիներն ավելի շատ են համոզվել, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել:
 
Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր:
Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած:

 
ք. Ջերմուկ
6 հունիսի 2021թ.»: