«Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժևորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար»,-մասնավորապես ասված է այսօր Երևանում բացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում: Այն ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: ՀՀ Նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Ըստ նրա՝ հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք, անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: «Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և հետևողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը»,- ասված է Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում: Նախագահը ընդգծել է. «Համոզված եմ նաև, որ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում»:
Սերժ Սարգսյան. Գլխավոր խնդիրն իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելն է
13:45 - 3.Հուլիս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18003
Առաջարկում ենք նաև
24/11/23 11:30
ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել․ Աբրահամյան
19/09/22 13:52
Ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել. Սերժ Սարգսյան
15/02/14 16:00
Թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրն իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ. Սերժ Սարգսյան
05/07/13 10:22
Սերժ Սարգսյան. Քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ
30/01/13 09:56
«Արխայինից» հետո, երբ կսկսվի իշխանության տրոհումը
29/06/24 13:35
Ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի պետ. Փոքր անօդաչու թռչող սարքերը շուտով կկորցնեն իրենց արդյունավետությունը մարտում
16/02/24 16:47
Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնեն, մինչև ժողովուրդը այս իշխանություններին կուղարկի տուն․ Սերժ Սարգսյան
28/12/23 14:32
ՀՀ կառավարիչը խոստովանեց, որ գիտակցաբար զոհաբերել է Լեռնային Ղարաբաղը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան