Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստա ցել են եւ դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:
«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երեւան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը եւս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պա