Փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը: Ավտոմեքենայի մոտակայքում անգիտակից վիճակում ընկած հայտնաբերվել են վարորդ 1963 թվակաին ծնված Ի. Խ.-ը և ուղևորին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյան և Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ներ:

Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Ի. Խ.-ը ճանապարհին մահացել է: