Ղազախական SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի վերջից սկսել Աստանա-Երևան ուղիղ չվերթները: Ինչպես հաղորդում է tengrinews.kz-ն, ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացրին, որ այս հարցով դեռևս որևէ դիմում չեն ստացել:
SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի ընթացքում ուղիղ չվերթներ բացել նաև Ռուսաստանի Մինվոդի քաղաք: