Times.am. Սույն թվականի հուլիսի 16-ից, յուրաքանչյուր 14 օրը մեկ Hot-Tours տուրիստական գործակալությունը կիրականացնի ուղիղ չվերթներ Երևան-Սալոնիկ-Երևան ուղղություններով:
Չվերթները կիրականացվեն Հունաստանի AEGEAN AIRLINES (Airbus A320 - 168) խոշորագույն մասնավոր ավիաընկերության կողմից, որը հիմնվել է 1987 թվականին:
Այն չվերթներ է իրականցնում Աթենքից դեպի Հունաստանի մյուս խոշոր քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի շատ այլ տարածքներ:
Aegean Airlines-ը համարվում է Հունաստանի առաջնակարգ ավիաընկերություններից մեկը:
Այն բազմիցս ստացել է մրցանակներ որպես Եվրոպայի տարածաշրջանային լավագույն ավյաընկերություն, ինչպես նաև հանդիսանում է ամենաերիտասարդ ինքնաթիռներ ունեցող ընկերությունը' թվով 50 ինքնաթիռ:
Երաշխավորված է որպես որակյալ և կանոնակարգված թռիչքներ իրականացնող ավիաընկերություն: