Հոկտեմբերին «Գրոզնի Ավիա» ընկերությունը կանոնավոր ուղիղ չվերթներ կսկսի Սիմֆերոպոլից դեպի Երևան: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինին:
«Հոկտեմբերի 10-ին կբացվի Սիմֆերոպոլ - Երևան կանոնավոր ուղիղ չվերթը»,- ասել է նա:
Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից միջազգային չվերթներ են իրականացվում միայն Թուրքիայի ուղղությամբ: Մասնավորապես, Ստամբուլի հետ օդային ծառայությունը նորմալ ռեժիմով է անցնում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքներն իրականացնում է «Գրոզնի Ավիա» ընկերությունը:
«Սիմֆերոպոլ» օդանավակայանը հուլիսի 19-ին վերսկսել է միջազգային չվերթները, որոնք դադարեցվել են Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո: