Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ հարձակում իրականացրած ահաբեկիչ Ահաբեկիչ Խալիդ Մասուդը գործել է առանց հանցակիցների, մարտի 26-ին BBC News-ին հայտնել են քաղաքի ոստիկանությունից։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ նա ոչ ոքի հետ չի համակարգել իր ծրագիրը։ Բացի այդ, հետաքննությունը չ բացահայտել այլ հնարավոր ահաբեկչությունների մասին վկայություններ։ Ինչպես ասել է ոստիկանության ներկայացուցիչ Նիլ Բասուն, հավանական է, որ քննիչները չկարողանան պարզել Մասուդի շարժառիթները։
Ոստիկանները հաստատել են, որ հարձակումը կանգնեցվել է 82 վայրկյանում։
Խորհրդարանի շենքի մոտ ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 26-ին, որի արդյունքում մահացել է 4 մարդ, 50-ը տուժել են։ Մասուդն ավտոմեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, այնուհետև դուրս եկել մեքենայից և դանակով հարձակվել ոստիկանի վրա։ Հարձակվողը տեղում գնադակահարվել է։