Հրապարակելով մոսկովյան դպրոցներից մեկում իրականացված 2 սպանության համար պատասխանատու աշակերտին կալանքի տակ առնելու մասին որոշումը՝ դատավորը հայտնել է, որ նրա ծնողները հրաժարվել են երեխայի պաշտպանությունից։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Այժմ դատարանի վճռով աշակերտը կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 3-ը։ Հայտնի է, որ տղան խնդրել է դատարանին իրեն հանձնել ծնողների հսկողությանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի Օտրադնոյե շրջանի թիվ 263 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Գորդեևը հրացանով ներխուժել էր դպրոց՝ պատանդ վերցնելով իր համադասարանցիներին։ Դեռահասը կրակել է աշխարհագրության ու կենսաբանության 29-ամյա ուսուցչի վրա՝ սպանելով նրան։ Բացի այդ, զոհվել է նաև մի ոստիկան։