Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ եւ դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում:
Ըստ ծնողների' դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին եւ նրանց հորդորում կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ:
Նույն հրապարակման առնչությամբ մեզ զանգահարեցին դպրոցի աշակերտներից մի քանիսի ծնողները և ասացին, որ տարածված պնդումները իրականությանը չեն համապատասխանում և, որ իրենց հետ նման դեպք տեղի չի ունեցել:
Պնդում էին նաև, որ խմբագրություններում նման ահազանգերը միտում ունեն անվանարկելու, հեղինակազրելու դպրոցի բարի համբավը:
Խնդրեցին մեզ հրապարակել նաև, որ տնօրինությունը նրանցից երբևէ գումար չի պահանջել և իրենք երբևէ գումար չեն տվել դպրոցի կարիքների համար: