Ամիսներ առաջ կայքերից մեկը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ինչ-որ անձիք' «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքում գյուղմթերք վաճառող գյուղացիներից գումար հավաքում' չտալով վճարման համապատասխան կտրոն, որի պատճառով գյուղացիները արդեն ժամը 09:00-ին ստիպված էին ևս մեկ անգամ վճարել արդեն կտրոնի համար: Այսօր Slaq.am-ի լրագրողը տեղում լինելով արձանագրել է, որ նույն մարդիկ շարունակում են հավաքել իրենց հասանելիք «փայը»: Շուկայի մոտակայքում կանգնած գյուղացիներից մեկն ասաց, որ ոչինչ էլ չի փոխվել և նրանք կրկին շարունակում են գումար հավաքել. «Աղջիկ ջան ինչը պետք է փոխվեր: Թոխմախին ո՞վ կարա բան ասի: Իսկ ստեղ բոլորը գիտեն, որ էդ տղերքը Մհերի մարդիկ են ու էտ գումարները նաև իրեն են գնում»,-ասաց մեր զրուցակիցը: Մի քանի գյուղացիներ չցանկացան խոսել' ասելով, որ համոզված են, որ բան չի փոխվելու և իմաստ չեն տեսնում դրա մեջ: