Հայաստանի ազգային հավաքականի  և պորտուգալական «Մարտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խաղադաշտ կվերադառնա 6 ամսից ոչ շուտ: Այս մասին գրում են պորտուգալական ԶԼՄ-ները (zerozero.pt, record.pt):

Ղազարյանն արդեն Մադեյրայում է և անցել է նախնական հետազոտություն: Ֆուտբոլիստը կապանների մասնակի պատռվածքի ու մենիսկի վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 ամիս:

Հիշեցնենք, որ Ղազարյանը վնասվածք էր ստացել աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղին:

Հայաստանի հավաքականը հաղթել է այդ խաղում 2:0 հաշվով: