Հայաստանի հավաքականի և պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը Գերմանիայում է:
Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղի մեկնարկային րոպեներին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: Հայաստանի թիմը 2:0 հաշվով հաղթեց այդ խաղում: