Երեքշաբթի օրը ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը բուժզննում է անցել հունական «Օլիմպիակոս» ակումբում:
Եթե ամեն բան հաջող լինի, ապա Ղազարյանը երեք տարվա պայմանագիր կստորագրի թիմի հետ արդեն չորեքշաբթի' հունիսի 11-ին: Ղազարյանի ծառայություններով հետաքրքված էր նաև «Ամկարը»: Այս մասին գրում է հունական Gazzetta.gr-ն:
Գևորգ Ղազարյանը Երևանի «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Մինչ այս հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգում» և Կարագանդայի «Շախտյորում»: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը տոնել է 2007 թվականին: Մինչ այդ անցկացրել է 41 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ:
«Օլիմպիակոսը» Հունաստանի ազգային առաջնության 41-ակի չեմպիոն է: 26 անգամ տիրացել է Հունաստանի գավաթին: