Շվեդիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում խփել է իր 71-րդ գոլը:
Արդյունքում, 32-ամյա ֆուտբոլիստը ընդգրկվել է հավաքականների լավագույն ռմբարկուների տասնյակում՝ գերազանցելով Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեին, Թայլանդի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կիատիսակ Սենամուանգային և Սաուդյան Արաբիայի նախկին խաղացող Մաջիդա Աբդուլին:
Ցանկը գլխավորում է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեին, ով 149 խաղում դարձել է 109 գոլի հեղինակ:
Ռոնալդուն ազգային ընտրանու կազմում անցկացրել է 138 խաղ: