Մարտի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության Ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը:
Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ֆրանսահայ երաժիշտ Սևան Ստեփանյանի ղեկավարած «Լավաշ» նվագախումբը:
Նույն օրը կազմակերպվեց ֆրանկոֆոն երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողություն, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին մատուցվեց հայկական ավանդական ուտեստներ։