2018-ի սեպտեմբերին տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին խաղերը:
55 հավաքական կպայքարի չորս տարբեր դիվիզիոններում` A, B, C и D: Թե որ դիվիզիոնում կլինեն հավաքականները, պայմանավարված կլինի ՈւԵՖԱ-ում հավաքականների վարկանիշներով:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը Հայաստանի ազգային ընտրանին և Ադրբեջանի հավաքականը կարող են ընգրկվել միևնույն դիվիզիոնում, սակայն միևնույն խմբում չեն լինի: Նույն մեթոդը կլինի նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հավաքականների դեպքում:
A և B դիվիզիոններում կլինեն չորսական խմբից`յուրաքանչյուրում ընդգրկված կլինի երեք հավաքական: C դիվիզիոնում կլինի մեկ խումբ՝ երեքական հավաքականով, երեք խումբ էլ՝ չորսական թիմով: D դիվիզիոնում կլինի չորս խումբ՝ չորսական թիմերով:
Ներկայում C դիվիզիոնն ունի հետևյալ տեսքը.
C (մեկ խմբում կլինեն երեքական հավաքական, մյուս երեք խումբ էլ՝ չորսական թիմով)
Հունաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսրայել, Սերբիա, Դանիա, Բուլղարիա, Ալբանիա, Շոտլանդիա, Չեռնոգորիա, Նորվեգիա, Լիտվա, Հայաստան, Կիպրոս, Ադրբեջան: