«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են:

 

Արձանագրվել են հետևյալ խախտումները.

 

17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին,

15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում,

7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ,

18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ,

2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել տեղամասի մուտքի մոտ,

11 ընտրատեղամասում քվեախցիկների հետ կապված խնդիրներ,

18 ընտրատեղամասում քվեարկության սենյակը հարմարեցված չի եղել քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից,

37 առանց թեքահարթակի ընտրատեղամասերում,

1 ընտրատեղամասում բաց չհրկիզվող պահարանի առկայություն,

1 ընտրատեղամասում քվեատուփը պատշաճ ամրակապված չի եղել,

1 ընտրատեղամասում նախընտրական քարոզչանյութի առկայություն:

34 այլ խախտումներ են արձանագրվել քվեարկության նախապատրաստման փուլում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում:

 

Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները:

 

Հաղորդվող ընտրախախտումները ճշտման փուլում են: Առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացվի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ ժամը 14:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա «Մարիոթ» հյուրանոցի Արարատ II սրահում:

 

Նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություններ կտարածի, ինչպես նաև տեղեկատվություն կհրապարակի «Քաղաքացի դիտորդ» կայքում, Facebook և Twitter սոցիալական ցանցերում:

 

***

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: