«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում, ժամը 20-ի դրությամբ, 181 խախտում է արձանագրվել:
Նախաձեռնությունը հետեւյալ խախտումներն է արձանագրել. դիտորդի/ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում/աշխատանքների խոչընդոտում կամ գրանցամատյանում նրանց չգրանցում, ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում, այլ կողմնակի' վկայական չունեցող անձանց եւ/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում, քվեարկության գաղտնիության խախտում, ընտրացուցակի հետ կապված խնդիրներ, ընտրողին օգնելու կարգի խախտում եւ այլն: