«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է, որ 8/1 տեղամասում իրենց դիտորդներին հեռացրել են տեղամասից՝ առանց հանձնաժողովի որոշման։

«Այժմ դիտորդների շրջիկ խումբն այցելում է տեղամաս։ Մինչ մեր դիտորդներին տեղամասից հեռացնելը, ընտրողներին ուղղորդող անձինք ողջ օրվա ընթացքում ճնշել են դիտորդներին», – նշված է գրառման մեջ։