ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 2005 ընտրատեղամասերի արդյունքները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալները։ Մուկուչյանի տեղեկացմամբ՝ դեռ չեն ստացվել 4 տեղամասերի տվյալները, որոնք քիչ հետո կլինեն և ժամը 12։00-ին արտահերթ նիստի ժամանակ մյուս տվյալները ևս կհրապարակվեն։
Ըստ նախնական արդյունքների՝ գրանցվել է հետևյալ պատկերը.
«Ելք» դաշինք՝ 121․652 կամ 7.78 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14․690 կամ 0.94 %
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58․139 կամ 3.72 %
«Ծառուկյան» դաշինք՝ 428․120 կամ 27.37 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25․863 կամ 1.65 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 768․945 կամ 49.15 %
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11․707 կամ 0.75 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32․423 կամ 2.07 %
Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 102․938 կամ 6.58 %:
Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս։