2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուների ստացած քվեների քանակը.
Թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Երեւանի Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ըստ նախնական տվյալների, ՀՀԿ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների առաջատար եռյակն այսպիսի դասավորություն ունի.
27107 ձայն հավաքել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Այս ընտրատարածքում ֆավորիտ համարվող նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հավաքել է 19874 ձայն, իսկ երրորդ տեղում է Ղուկաս Ուլիխանյանը՝ հավաքելով 9543 ձայն:
Այս ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ վստահության քվեն ստացել է պատգամավորության թեկնածու Արթուր Մամոյանը՝ հավաքելով 5612 ձայն:
ԵԼՔ դաշինքից ակտիվիության են ցուցաբերել պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանի համակիրները՝ 5110 ձայն:
Ընդհանուր առմամբ՝ բոլոր թեկնածուներից ամենանվազ թիվը կազմել է ՀՎԿ թեկնածու Անահիտ Ղահրամանյանինը, վերջինիս օգտին քվեարկել է 21 քաղաքացի: