Թիվ 6 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, առաջատարը ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ «Ծառուկյան» դաշինքը։ ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ՝ ռեյտինգային թեկնածուների ձայների բաշխման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածու Նահապետ Գևորգյանը ստացել է 22․064 ձայն, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) 6724 ձայնով պարտվել է, իսկ գեներալ Սեյրան Սարոյանը ստացել է 22․937 ձայն։ 


Թեկնածու Ալեքսան Պետրոսյանն էլ ստացել է 9474 ձայն։ 


Նույն ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արայիկ Աղաբաբյանը ստացել է 9535 քվե, Եզդի ազգի ներկայացուցիչ Սաիդ Ավդալյանը ստացել է 1206 ձայն, իսկ ռեյտինգայինով առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Ավետիս Բաբաջանյանը՝ 1247 ձայն։ Թեկնածուներից Հակոբ Հակոբյանը ստացել է 6112 ձայն։ 


Արմավիրի մարզում ԵԼՔ դաշինքից առաջադրված Կարեն Գրիգորյանը ստացել է 1856 ձայն։ Նույն դաշինքից ամենաքիչ թվով ձայն ստացել է թեկնածու Արուսյակ Մանավազյանը՝ 276 ձայն։ 


ՀՎԿ-ից առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքողը եղել է Գառնիկ Ղազարյանը՝ 1632 ձայն, մնացածը դրանից քիչ են հավաքել։ 


ՀՅԴ-ից ամենաշատ ձայներ հավաքել է թեկնածու Անդրանիկ Կարապետյանը՝ 2975 ձայն։