2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուների ստացած քվեների քանակը.

 

Թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն, ըստ նախնական տվյալների, ՀՀԿ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների առաջատարը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանն է՝ 26.001 ձայնով, երկրորդ և բավականին մեծ ցուցանիշ է գրանցել առաջին անգամ ընտրություններում մասնակցություն բերած Հարություն Կարապողոսյանը, հանրության մեջ առավել հայտնի «Սնխչի Հարութ» մականվամբ: Վերջինս հավաքել է շուրջ 20306 ձայն:

 

Իր ցուցանիշով նախորդներին էապես զիջում է ՀՀԿ-ի մյուս թեկնածուն՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի ավագ մաքսային տեսուչ Ասատուր Սահակյանը, թեկնածուն հարազատ կուսակցության համար ապահովել է 1726 քվե:

 

«Ծառուկյան» դաշինքից այս ընտրատարածքում առավել շատ ձայն է հավաքել Նապոլեոն Ազիզյանը, ով նախկինում ևս պատգամավոր եղել է, քիչ չէին նաև այս դաշինքի մյուս թեկնածու Վահե Էնֆիաջյանի ձայները՝ 3484:

 

Թիվ 3 ընտրատարածքում է առաջադրվել նաև ԵԼՔ դաշինքի ցուցակի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը, նա հավաքել է 11.513 վստահության քվե:

 

Սակավ են եղել հատկապես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆյա Յորդեկյանի համակիրները, նա ստացել է ընդամենը 13 ձայն: