«Կարպոս օփեն» շախմատային մրցաշարում կայացել է 3-րդ տուրը:
Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակներ են տարել: Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանն ունեն 3-ական միավոր և առաջատարների շարքում են: Մանուէլ Պետրոսյանն ունի 2,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում են 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: