Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երկու հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին Interfax-ին հայտնել է իրավապահ մարմիններից աղբյուրը:

Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Ապստամբության» հրապարակ կայարանում գնացքի վագոնում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Նա արդեն ցավակցել է զոհերի հարազատներին: Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ: Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից:

ՌԴ Քննչական կոմիտեն պայթյունը որակել է որպես ահաբեկչություն:

Դեպքի առնչությամբ ՌԴ Նախագահին ցավակցություն է հայտնել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ' տոժածների թվում կան հայեր: