Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում է աջակցություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր տառապում են դեպրեսիայով: Այս թեմային է նվիրված ապրիլի 7-ին նշվող Առողջության համաշխարհային օրը:
Ինչպես նշել է ԱՀԿ-ի Ժնեւի կենտորնակայանը, «այսօրվա դրությամբ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ է ապրում դեպրեսիայով»: 2005-ից մինչեւ 2015 թվականն այս թիվն աճել է ավելի քան 18 տոկոսով: «Աջակցության բացակայության եւ ստիգմատիզացիայից երկյուղների պատճառով հոգեկան խանգարումներ ունեցող շատ մարդիկ չեն դիմում բուժվելու համար, որն անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան ապրել առողջ եւ արդյունավետ կյանքով»,- արձանագրում է կազմակերպությունը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ներկայիս Առողջության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է ապրիլի 7-ին, ԱՀԿ-ի կողմից անցկացվող «Դեպրեսիա. եկ խոսենք» բացատրական արշավի բարձրակետն է, դրա նպատակն է՝ աշխարհում ամենուրեք ընդլայնել այն բանի հնարավորությունները, որ դեպրեսիայից տառապող մարդիկ դիմեն բժշկական օգնության: