Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զանգվածային միջոցառումները բացասաբար չեն ազդի բելառուսների առողջության վրա՝ հայտնում է «Բելտա»-ն:
«Հաղթանակի շքերթը չեղյալ հայտարարելու պատճառ չկա, – ասել է նա Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնի հետ տեսանկակապի ընթացքում: – Համոզված եմ, որ դա որևէ կերպ չի ազդի առողջության վրա»:
Լուկաշենկոն նշել է, որ անցյալ աշնանից սկսած՝ նախապատրաստվում են տարբեր միջոցառումներ, և ստացված տեղեկատվության վերլուծությունը նրան մղել է եզրահանգելու, որ «մենք չենք կարող չեղարկել այս միջոցառումներից որևէ մեկը»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հաշվի առնելով իրավիճակը՝ ծրագրերի իրականացման հարցում նախատեսվում է «շատ խիստ մոտեցում»: