Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհայինի 75-ամյակին նվիրված շքերթը չի հետաձգվի, որովհետև «հազարավոր մարդիկ ուզում են, որ շքերթը կայանա»:

«Մենք չենք կարող չեղարկել շքերթը, ուղղակի չենք կարող: Ես երկար եմ այդ մասին մտածել: Իհարկե, դա զգացմունքայնության դաշտում է, խորապես գաղափարական դաշտում,- ասել է նա:- Պետք է հիշել, որ այդ մարդիկ (պատերազմի մասնակիցները) մահացել են գուցե նաև վարակներից, այլ հիվանդություններից: Բայց նրանք դա չեն զգացել ու դրա մասին չեն մտածել: Եվ մահանում էին նրանք հանուն մեզ, ինչքան էլ դա պաթոսային չհնչի: Եվ մտածեք, թե ինչ կասեն մարդիկ: Գուցե՝ ոչ նույն պահին, գուցե մի օրից, մի քանի օրից, նրանք կասեն, թե մենք վախեցանք»:

Ընդ որում նա կոչ է արել կազմակերպիչներին՝ մարդկանց չստիպել. «Չեն ուզում, ուզում են իրենց առողջությունը պահպանել, թող չգնան»: