Կարմիր հրապարակում մայիսի 9-ի Հաղթանակի օրվան նվիրված շքերթը հետաձգվում է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: «Մայիսի 9-ին շքերթին նախապատրաստումը պետք է սկսվեր հենց հիմա, բայց համաճարակի հետ կապված ռիսկերը, որի պիկը չի անցել, դեռևս չափազանց բարձր են: Եվ սա ինձ իրավունք չի տալիս սկսելու նախապատրաստվել հիմա շքերթին և զանգվածային այլ միջոցառումներին: Հետևաբար, ես Պաշտպանության նախարարին և իրավապահ մարմինների ղեկավարներին փոխել ժամանակացույցը։ Նախագահն ընդգծել է, որ չնայած հետաձգումներին ՝ Հաղթանակի օրը նշվում է մայիսի 9-ին, այդ ամսաթիվը չի կարող չեղյալ հայտարարվել: «Յուրաքանչյուր ընտանիք այս օրը կհիշի և կմեծարի իր հերոսներին: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վետերանները զգան մեր խնամքն ու երախտագիտությունը, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները», - հավելել է Պուտինը: Ըստ պետության ղեկավարի՝ բոլոր տոնակատարությունները՝ ներառյալ Հաղթանակի օրվա շքերթը և «Անմահ գնդի» երթը, կանցկացվեն ավելի ուշ՝ 2020 թվականին, որը Ռուսաստանում հռչակված է Հիշողության և փառքի տարի:

Վերջին տվյալների համաձայն ՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության մոտ 28 հազար դեպք, բուժվել է ավելի քան 2300 հիվանդ, մահացել է 232 մարդ: