Հաղթանակի օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվում նաև Կիևում, երկրի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել խորհրդային զինվորների փառքի հուշարձանին: Իրադրությունը քաղաքում հանգիստ է: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը, Կիևի քաղաքային ադմինիստրացիայի նախագահ Վլադիմիր Բոնդարենկոն մեկ րոպե լռությամբ հարգել են Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը:

 

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև պատերազմի վետերաններ, Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն:

 

Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ անցկացվող միջոցառման ընթացքում Կիևի Փառքի հրապարակում իրավապահ մարմինները ձերբակալվել են ավտոմեքենա, որտեղից հայտնաբերվել է զինամթերք և ավտոմեքենաների տարբեր համարանիշներ: Դեպքի վայրում հետաքննություն է սկսվել:

 

Հիշեցնենք, որ Տուրչինովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է վարում հարավում և արևելքում ու կփորձի սադրանքների դիմել մայիսի 9-ին և Ուկրաինան պատրաստվում է պատասխան հարված տալուն: