Ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: