Ոստիկանության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 28-ին' ժամը 16.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1980թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983թ. ծնված Արևիկ Շ.-ն' «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն'1983թ. ծնված Յուրի Ա.-ին (պատիժը կրում է 2008թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով) փոխանցելու համար:

 

Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ' 1957թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը' ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: