Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին: Այս մասին SWR ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ Բունդեսվերի առաջ դրված է հստակ նպատակ' արևմտյան կոալիցիայի շրջանակում հետախուզություն իրականացնել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Ես ընդգծում եմ' ընդդեմ ԻՊ-ի: Սա բացարձակապես հասկանալի մանդատ է, և մենք գործելու ենք դրա շրջանակում»,- ասել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ այս խնդիրը որևէ կապ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործունեության հետ: