Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի շուրջ ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրաքում ԱՄՆ ռազմական հարձակման սկիզբը: ՌԴ նախագահի խոսքով' նա քննարկել է այդ թեման իր իտալացի գործընկեր Սերջիո Մատտարելլայի հետ հանդիպմանը:
«Ես ասացի, որ դա ինձ հիշեցնում է 2003 թվականի իրադարձությունը, երբ ԱՄՆ ներկայացուցիչները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցույց էին տալիս, թե քիմիական զենքը հայտնաբերվել է Իրաքում: Դրանից հետո սկսվեց Իրաքում հասկանալի արշավ, իսկ այն ավարտվեց երկրի փլուզմամբ, ահաբեկչական սպառնալիքի աճով և միջազգային ասպարեզում Իսլամական պետության հայտնվելով. ոչ ավել, ոչ պակաս»,- ինչպես հաղորդում է«Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը:
Նրա կարծիքով' նույնը կրկնվում է այսօր: «Եվ կրկին գործընկերները հավանություն են տալիս: Ես հիշում եմ դրա հետ կապված մեր հիանալի գրողներ Իլֆին և Պետրովին: Ուզում եմ ասել, «ձանձրալի է աղջիկներ»: Այդ ամենը մենք արդեն տեսել ենք, հետևել ենք»,- ընդգծել է Պուտինը: