ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը տեղյակ է Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեչկության մասին: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:
«Պուտինը նշել է, որ անհրաժեշտության դեպքում տուժածները պետք է արտահերթ չվերթներով տեղափոխվեն Մոսկվայի բժշկական կենտրոններ»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով' Պուտինը երկրի կառավարությանը, մասնավորապես Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև Վոլգոգրադի շրջանի նահանգապետին, հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն' ահաբեկչության հետևանքով տուժած քաղաքացիներին համալիր օգնություն ցուցաբերելու նպատակով: Դրանից բացի, նա խնդրել է Հետաքննչական կոմիտեին ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, պայթյունի արդյունքում զոհվել էր 18, վիրավորվել 50 քաղաքացի, այդ թվում' մեկ ոստիկան: Ահաբեկչությունն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչ կինը: