Կիևում ձերբակալվել են մարդու ներքին օրգանների առևտրով զբաղվող միջազգային խմբավորման անդամներ, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
Քննության արդյունքում իրավապահների կողմից պարզվել է, որ խմբավորման անդամները անապահով քաղաքացիներին առաջարկել են վաճառել իրենց երիկամը: Դոնորներին երիկամների համար վճարել են ընդամենը 13-15 հազար դոլար, բայց վաճառել են 80-100 հազար դոլարով:
Ձերբակալվել է խմբավորման վեց անդամ, նրանց սպասվում է 8-15 տարվա ազատազրկում՝ ունեցվածքի առգրավմամբ: