Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է տանկային, հետախուզական եւ հետեւազորի ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումների վերացման մասին:
«Մենք ձգտում ենք ստեղծել ինքնապաշտպանության գրավիչ ուժեր, որոնք համապատասխանեն ներկայիս դարաշրջանին,- կառավարության նիստից հետո հայտարարել է զինվորական գերատեսչության ղեկավարը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում:- Մենք փաստորեն չեղարկում ենք բոլոր սահմանափակումները, եւ կնպաստենք զինվորական ծառայության կանանց ներգրավմանը»:
Ավելի վաղ Ճապոնիայի զինված ուժերում թույլատրվել էր կանանց հավաքագրումը ռազմածովային եւ ռազմաօդային ուժերում: Նրանք արդեն այնտեղ առաջադրվել են ղեկավար պաշտոնների, ներառյալ մարտանավերի նավապետների պաշտոնները:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա վերջին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերում ծառայում էր 14 հազար կին, դա փոքր-ինչ ավելի է դրանց թվաքանակի 6 տոկոսից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: