Ռուսաստանը չեղարկել է Ադրբեջանից լոլիկի ներկրման սահմանափակումները, գրում է Գազետա-ն։
«Բուսական մթերքների՝ Ռուսաստան արտահանման խոչընդոտները վերացվել են։ Պայմանագրի համաձայն՝ կասեցված է Ռուսաստանի կողմից իրականացվող տեսամոնիթորինգը՝ լոլիկի աճեցման համար արտահանման թույլտվություն ստանալու նպատակով»,-ասել է հանրապետության Սննդամթերքի անվտանգության գործակալության ղեկավար Գոշգար Թախմազլին։
2020 թվականի դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Ադրբեջանից լոլիկի ներմուծումը Ռուսաստան՝ դրանում հարավամերիկյան ցեցի եւ արեւելյան ցեցի հայտնաբերման պատճառով։